բացել լրահոսը
10.01.2017  14:06

Բենզինի գները նվազում են

Ani Sanosyan

Картинки по запросу benzinՎերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում նավթի գինը համաշխարհային շուկայում, որոշ տատանումներով հանդերձ, զգալիորեն բարձրացել է։ Համաշխարհային շուկաներում նավթի գնանկման տեմպերն ավելի բարձր են, քան Հայաստան ներմուծվող նավթամթերքի և բենզինի գների իջեցման տեմպերը:

Սրա առանցքային պատճառն այն է, որ տվյալ ժամանակահատվածում գնված նավթը մատակարարվում, վերամշակվում և բաշխվում է ամիսներ անց: Հետևաբար նավթի գների անկումը Հայաստանում զգացվում է մի քանի ամիս անց:
ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքներով արձանագրվել է, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են:

Վերջին գնային փոփոխությունը արձանագրվել է դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել են ևս 20 դրամով:

2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 330 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված է մրցակցության խորացմամբ: Մասնավորապես ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը սկսել է ավելի ցածր գնով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն էլ անդրադարձել է իրացման վերջնական գնի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1088 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝