Մինսկի խումբը մոռանում է, որ Ադրբեջանը բացահայտ չկատարեց Աստրախանի պայմանավորվածությունները. Ստյոպա ՍաֆարյանArmlur.am-ը գրում է.

Արդեն հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված 2016թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ:  Նրանք հայտարարության մեջ հայկական կողմին նաև կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին:

Հայտարարության շուրջ զրուցեցինք քաղաքագետ Ստյոպա Աաֆարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գնահատական չկա, թե ինչ է տեղի ունեցել, հավելելով, որ այս կերպ նաև կարծես հավասարության նշան է դրվում հայկական և ադրբեջանական կողմերի միջև:

«Հավասարության նշան է դրվում այն առոմով, որ չի ասվում, թե ով է հարձակման փորձ կատարել: Նշվում է, որ սահմանի վրա հարձակման փորձ է տեղի ունեցել և մեղավորին մատնացույց չի արվում, ինչը խնդիր է և բնորոշ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, որոնք եղել են նախկինում: Որևէ  ձեռագրի փոփոխություն չկա», – նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել