Artsakhpress.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել Է արագացնել ապաստանի տրամադրման հարցում մերժված փախստականների ուղարկումը հայրենիք այն բանից հետո, երբ ծնունդով Թունիսից Անիս Ամրին Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մխրճել է բազմության մեջ:

Ելույթ ունենալով «Պաշտոնյաների գերմանական միություն» արհմիութենական միավորման համագումարում՝ Մերկելն ասել է, որ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ անհրաժեշտ են միջոցներ, որոնք թույլ կտան տուն ուղարկել այն միգրանտներին, որոնց ապաստանի տրամադրման խնդրագիրը մերժվել է, հաղորդում է BBC-ն։

Մերկելը հորդորել Է գործադրել բոլոր ջանքերը և երաշխավորել, որ ապաստան ստացած միգրանտները կինտեգրվեն գերմանական հասարակության մեջ, իսկ մնացածները կհեռանան երկրից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել