Картинки по запросу պահածո2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տասը ամսվա ընթացքում Հայաստանում արտադրվել են շուրջ 12 հազար 507.6 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 32%-ով: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին հայկական պահածոների արտադրությունը կազմել էր 9 հազար 451.3 տոննա:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 3 հազար 793.8 տոննան կազմել են մրգի պահածոները, 4 հազար 933.3 տոննան՝ բանջարեղենի, 975.1 տոննան՝ մսաբուսական, 2 հազար 101.2 տոննան՝ տոմատի պահածոները, 472.8 տոննան՝ մսի, 135.4 տոննան՝ ձկան, 96.0 տոննան՝ խեցգետնի պահածոները: 2015թ-ի ցուցանիշների համեմատությամբ՝ ձկան պահածոների մասով արտադրության ծավալներն աճել են շուրջ 2 անգամ, իսկ տոմատի պահածոների արտադրությունն աճել 60%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել