Картинки по запросу կարեն կարապետյանԱնցնող 2016 թվականը տնտեսական տեսանկյունից լի էր վայրիվերումներով: Չնայած այն հանգամանքին, որ դեռևս առկա չեն նախորդ տարվա վերաբերյալ տնտեսական վերջնական ցուցանիշները, և հնարավոր չէ ամփոփ գնահատական տալ 2016 թվականին, սակայն մոտավոր հաշվարկները խոսում են այն մասին, որ տարեսկզբին խոսվող երկու տոկոսանոց տնտեսական աճը կարող է և չարձանագրվել:

2017 թվականի համար պետությունը իր առաջ նպատակ է դրել հասնել 3,2 տոկոսանոց տնտեսական աճի: Սա փաստացի ռիսկային, սակայն օբյեկտիվ ցուցանիշ է, որը կարող է կյանքի կոչվել: Փորձենք հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան տարեվերջին նման ցուցանիշ ապահովելու համար:

Ֆինանսական դաշտը այս տարի կարծես թե գտնվում է ավելի բարվոք վիճակում: Վերջին մեկ տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի զգալի նվազեցումը ֆինանսական միջոցները դարձնում է ավելի հասանելի: Գործընթացին միջամտում է նաև գործադիր մարմինը, որը փորձում է լծակներ գտնել վարկավորման ռիսկայնությունը նվազեցնելու համար: Այս դեպքում խոսքը գնում է պարտաճանաչ հարկատուի ինստիտուտի ներդրման մասին, որը օպտիմալ լուծում կարող է լինել ինչպես տնտեսվարողի, այդպես էլ բանկերի համար:

Եթե այդ ամենին գումարենք նաև էներգակիրների գնի նվազեցումը և մի շարք այլ դրական գործոններ, ապա կարելի է ասել, որ դրական արդյունքների համար առկա են զգալի նախադրյալներ: Ամեն դեպքում «էյֆորիայի» մեջ չընկնենք և հուսանք, որ առկա նախադրյալները կպահպանվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել