Որոշ ավտոճանապարհներին մառախուղ էBarometer.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի,  Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մ:

Դիլիջան – Վանաձոր ճանապարհին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել