Похожее изображениеՆախորդ տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք տնտեսական իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունը թողեցին ինչպես միջազգային շուկայի, այնպես էլ առանձին միությունների վրա:

2016 թվականը առատ էր իրադարձություններով ԵԱՏՄ-ի համար, որի անդամ պետություն է նաև Հայաստանը:

Մարտի 16-ին օրենսդիր մարմնի կողմից ընդունվեց միությունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրման ԱԱՀ-ի վերացման նախագիծը:

Միությունը ընդլայնեց իր տնտեսական հարաբերությունները և հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Արդեն տարեվերջին ստորագրվեց միության մաքսային օրենսգիրքը, որը հնարավորություն է տալիս միասնականացնել մաքսային ձևակերպումները արտաքին սահմաններում, ինչպես նաև պարզեցնում է ապրանքների տեղափոխման պայմանները:

2017 թվականի վերաբերյալ մի շարք ֆինանսական կազմակերպություններ կանխատեսում են ՌԴ տնտեսության բարելավում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ԵԱՏՄ-ի և մասնավորապես Հայաստանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել