Ապրիլյան պատերազմից հետո հակամարտության երկու կողմերն էլ վերակահավորել են իրենց մարտական դիրքերը: Հայկական կողմը մեծ ուշադրություն է դարձնում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը շփման գծում։ Այսօր որևէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ այդ սարքավորումները որոշակի արդյունավետություն են ապահովում, ինչի ապացույցն են Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի նվազումը, դրանց վաղաժամ հայտնաբերումը և կասեցումը։ Բայց պետք է փաստել, որ նմանատիպ աշխատանքներ կատարել և կատարում է նաև ադրբեջանական կողմը՝ առաջնագծում օգտագործելով տեսանկարահանման և դիտարկման սարքավորումներ։
Մեր խնդիրներից մեկն էլ հենց այդ սարքավորումների չեզոքացումն է, ինչը ևս կարծես թե հաջողությամբ շարունակվում է։ Այսօր արդեն ադրբեջանական կողմը խոսում է հայկական կողմից լազերային համակարգերի միջոցով դիտարկման և նկարահանման տեխնիկաները շարքից հանելու մասին։ Ուրախալի փաստ է, որ մենք հաջողություններ ունենք նաև այս ոլորտում, բայց ավելի ուրախալի է այն, որ այդ սարքավորումները հայրենական արտադրության են։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ մեր զինծառայողների կողմից շահագործվող լազերային համակարգերը պատրաստում է «LT Pyrkal» հայ-հունական ընկերությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել