Armlur.am-ը գրում է.
Խմբագրությունն արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից  այն մասին, որ իրենց բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մայթերին առատ ձյան  պատճառով   գոյացել են սառցաբեկորներ, որի հետևանքով մարդիկ սայթաքել  են՝ ստանալով տարբեր աստիճանի կոտրվածքներ: Ըստ նրանց՝ արդեն մի քանի օր է ինչ բնակիչները չեն նկատել ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ «Սանիթեք»-ի ներկայացուցիչներին մաքրման աշխատանքներ կատարելիս: Այս խնդրի շուրջ  ArmLur.am- ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ  Երևանի բոլոր վարչական շրջաններին տրամադրվել են համապատասխան չափի աղի և ավազի խառնուրդներ.  «Առաջնահերթությունը դրվել է թեքային հատվածների վրա, քանի որ այնտեղ սահելու հավանականությունն ավելի մեծ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել