Tert.am-ը գրում է.
 Ստամբուլահայ Էմիլ Քույումջյանը դեռևս 5 տարի առաջ Լյուքսեմբուրգում Talking Drums հարվածային գործիքների միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 2016թ.-ի վերջին` Tromp միջազգային մրցույթում ճանաչվելով հաղթող, գրավել է համաշխարհային երաժշտասեր հասարակության ուշադրությունը:
 Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Ակօսը» հատուկ անդրադարձ է կատարել տաղանդավոր պոլսահայ երիտասարդին, զրուցելով նրա հետ իր հետագա ծրագրերի մասին:  1993թ.-ին Ստամբուլում ծնված Էմիլը մեծացել է մի ընտանիքում, որտեղ երաժշտության հանդեպ անտարբեր չէր ոչ ոք :
Դաշնամուրի դասեր առնելուց հետո հայ երիտասարդը որոշում է ընդունվել Ստամբուլի Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների հեղինակավոր կոնսերվատորիան:

«Դասընկերներիցս մեկի մայրն ու հայրը աշխատում էին Միմար Սինանի կոնսերվատորիայում: Գիտեին երաժշտության հանդեպ հետաքրքրությանս մասին: Լուր տվեցին, մասնակցեցի քննությանը, ընդունված 10 ուսանողներից մեկը դարձա»:
Ամբողջական հոդվաշը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել