Картинки по запросу Պատժիչ գործողություններԱրդեն երեք օր է՝ հայկական բանակի զինվորները՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ, պատժում են ադրբեջանական բանակի զինվորներին ու հրամանատարությանը իրենց կատարած դիվերսիաների ու անկանոն կրակոցների համար: Արդեն 3 օր է՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը պարտաճանաչ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հայտարարություն է տարածում, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բանակի քթից բերում են Նոր տարին: Հասանովը, իհարկե, շատ լավ հասկանում է, որ տված ահաբեկչական հրամանների արդյունքում է, որ հայկական կողմի հրամանատարությունը որոշել է դաս տալ թշնամու զինվորներին:

Ադրբեջանական կողմն էլ միայն զենքի լեզուն է կարողանում հասկանալ, քանի որ 3 օրերի ընթացքում դիվերսիոն փորձ չեն կատարել, իրենց համեմատաբար ավելի խելոք են պահել առաջնագծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել