ՀՀ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում) ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:

No automatic alt text available.
Վերջին անջամ ՀՀ ոստիկանությունը ընտրողների ռեգիստրի էլեկտրոնային տարբերակը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել է 2016 թվականի նոյեմբեր ամսին, որը և տեղադրվել է www.elections.am կայքում:
Թեև 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող անձանց նախնական ցուցակների հրապարակմանը բավականին ժամանակ կա, այնուամեայնիվ առաջարկում ենք մուտք գործել www.elections.am կայք և որոնման հնարավորությամբ ստուգել՝

-- արդյոք Ձեր տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում, թե ոչ,
-- բնակելի տարածությունը ձեռքբերելուց հետո նախկին սեփականատերերը կամ բնակիչները հաշվառվել են արդյոք այլ հասցեով (այսինքն, համոզվել Ձեր հասցեում նրանց տվյալները կան, թե ոչ),
-- եթե ունեք տեղեկություն այնպիսի անձանց մահվան վերաբերյալ, որ մահը վրա է հասել օտարերկյա պետությունում, ստուգել նրանց տվյալներն առկա են ռեգիստրում, թե ոչ,
-- ընտրողների ռեգիստրում Ձեր կամ Ձեզ հետաքրքրող անձանց հասցեները ճիշտ են, թե ոչ:
Եթե կպարզվի, որ բնակարանը ձեռքբերելուց հետո նախկին բնակիչները դեռ մնացել են հաշվառման մեջ, բնակելի տարածության սեփականատերը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն նրանց հաշվառումից հանելու համար՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի վկայական:
Եթե ընտրողների ռեգիստրում կհայտնաբերվեն մահացած անձանց տվյալներ, կարող եք դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ իմ ֆեյսբուքյան էջին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ


1.www.elections.am կայքում անձի անհատական տվյալները մուտքագրելուց հետո, եթե դրանք առկա են ընտրողների ռեգիստրում, համապատասխան հասցեի պատուհան մուտք գործելիս կարող եք ծանոթանալ նաև այդ հասցեում մյուս ընտրողների տվյալներին:
2.Հաշվի առնելով այն, որ տվյալները տրամադրվել են նոյեմբերի սկզբին, հետևաբար դրանից հետո փոփոխությունները ներառված չեն www.elections.am կայքում:
Առկա չեն նաև այն անձանց տվյալները, ում 18 տարին էլեկտրոնային ցուցակները տրամադրելու դրությամբ դեռ լրացած չի եղել կամ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրով հաշվառում չեն ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել