բացել լրահոսը
09.01.2017  13:18

Անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ առևտուրը 7-10 անգամ ցածր էր

Artur Danielian

Картинки по запросу գնանկումՄի քանի մանրածախ առևտրի կետերից հայտնեցին, որ, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, առևտուրը 7-10 անգամ ցածր էր: Սիթիում, դեռ չստուգված տվյալներով, 25% է անկումը: Անկման տարբերությունները կապված են նրա հետ, որ մի դեպքում նվազում է սպառողական զամբյուղը, իսկ մյուս դեպքում շատ ավելի կարևոր պարենային զամբյուղը, որը, ի դեպ, սպառողականի 77% է կազմում:

Ենթադրում եմ, որ գյուղանտնտեսության մեջ էլի մի 15%-ի աճ պիտի գրվի դեկտեմբերին, որ տարին պլյուսով «փակվի»: Բայց գարնան կողմ, ընտրությունների շեմին, մանրածախ սեկտորը, վարկավորած և մահացող կարապի պարը կատարող բանկերի ֆոնին, ոնց ենք իրավիճակից դուրս գալու, չգիտեմ: Մեր բանկային նորմատիվները շատ կոնսերվատիվ են, բայց թե՛ դրանց ռեսուրսը, թե՛ «նկարչության» հնարավորությունը, ուշ թե շուտ սպառվելու է:

Ինձ թվում էր, որ իրերի ներկայիս կառուցվածքով 2022-ին պիտի հաստատվեր բռնապետական համակարգ, սակայն մակրոտնտեսական ցուցանիշները հուշում են, որ խարիզմատիկ գեներալիտետի շանսը այս տարվա ապրիլին է գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 502 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝