Картинки по запросу սուրբ գիրքԵղիսաբեթի հղիության վեցերորդ ամսին Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ: Կույսի անունը Մարիամ էր: Հրեշտակը, գալով Մարիամի մոտ, ասաց.
-Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է:
Այս խոսքի վրա Մարիամը խռովվեց. նա մտածում էր, թե ի՛նչ է նշանակում այս ողջույնը: Սակայն հրեշտակն ասաց նրան.
-Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Տեր Աստված նրան կտա իր հոր՝ Դավթի գահը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա: Նրա թագավորությունը վախճան չի ունենա:
Մարիամն ասաց հրեշտակին.
-Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ:
Հրեշտակը պատասխանեց.
-Սուրբ Հոգին քեզ վրա կգա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա կհանգչի, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացի՛ր, որ Աստծու համար անկարելի բան չկա:
Մարիամն ասաց.
-ԵՍ ԱՍՏԾՈՒ ԱՂԱԽԻՆՆ ԵՄ, ԹՈՂ ՔՈ ԱՍԱԾԸ ԼԻՆԻ:
(Ղուկասի ավետարան 1:26-38)

Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում: Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ: Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:3-7)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել