Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կարողանում է հզոր ազդեցություն ունենալ խորհրդարանում: Նա քրդական հարցին զուգահեռ ուղղակիորեն և անուղղակիորեն խորհրդարան է տանում նաև հայկական հարցը: Հունվարի վեցին խորհրդարանի ամբիոնից նրա հայերեն արտասանած (Քրիստոս ծնվավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս) շնորհավորանքը Սուրբ ծննդի կապակցությամբ մեծ իրարանցում է ստեղծել հատկապես Էրդողանի ազգայնական թևի մոտ:

Անշուշտ Գարո Փայլանը միայնակ ավելի հսկայածավալ հայանպաստ գործ է անում, քան հայ առաքելական եկեղեցին Թուրքիայում: Ես, քաջատեղյակ լինելով Էրդողանի վարչակազմի վարած քաղաքականությանը, այժմ անհանգստություն ունեմ հայազգի պատգամավորի համար: Գարո Փայլանը հենց հայտնվում է խորհրդարանում ամբիոնի մոտ, իշխող ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի պատգամավորները սկսում են վիրավորական ռեպլիկներ բաց թողնել նրա հասցեին, որին հայազգի պատգամավորը պատասխանում է ավելի թունդ վիրավորանքով: Հուսով եմ, որ Գարո Փայլանին չի սպասվի Հրանտ Դինքի կամ իր կուսակցապետերի ճակատագիրը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել