Ի՞նչ տեղի ունեցավ: Երբ Րաֆֆին փաստացի հռչակեց հեղափոխություն (կարող էր ի դեպ չհռչակել, կոնկրետ իրանից դա քչերն էին սպասում), մարդկանց տարբեր խմբեր՝ «շպիոն Օնիկները», «ազատ կրեածիվշիկները» եւ նրանց ձայնակցող «ազնիվ քյարփինջները», միահամուռ պարտադրեցին (կամ էլ չքննադատեցին) Րաֆֆուն անիրատեսական մի օրակարգ՝ «ապակենտրոնացում», «բարիություն» (թարգմանաբար՝ ապաքաղաքականացում) եւ այլն: Այս ամենը փոխանակ Հրապարակում մշտական ներկայության ապահովման, հստակ՝ թիրախավորված քաղաքական լեզվի՝ պահանջների, որը նաեւ պետք է բերեր նրան, որ քաղաքական ուժերը ստիպված, ոչ թե խնդրանքով, այլ հենց ստիպվա՛ծ միանային նոր ձեւավորվող շարժմանը: Այս ամենի արդյունքում ունենք այսօր կիսադատարկ Հրապարակ, եւ պարզ է, որ այս Հրապարակով իշխանությանը ոչ թե հրաժարական կամ էլ ՍԴ-ին դրական որոշում, այլ նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրությունների կամ վստահության հանրաքվեի նման բան էլ չես պարտադրի: Եվ այս իրավիճակում, եթե վաղը Րաֆֆին համաձայնեց իշխանության որեւէ առաջարկի, ասենք, թեկուզ պաշտոնի, նույն մարդիկ կասեն՝ Րաֆֆին դավաճանեց, Րաֆֆին ախք-ացավ (իբր էս վիճակով էդ մարդը որեւէ ավել բան կարող է իշխանությանը ստիպել): Կասեն՝ ժողովուրդը հիասթափվեց հերթական անգամ: Հետո կսկսվեն հանճարեղագույն վերլուծություններ, ասենք, հանրահավաքների ժամանակն անցավ (յանի մեկ առանձին վերցված Հայաստանում կարող էին որ բանի ժամանակն անցնել ի հեճուկս ողջ աշխարհի): Բայց չեն ասի՝ արա, մենք էշ էինք: Մենք պետք է մի բան մեր մտածողության մեջ փոխենք: Ու տենց մինչեւ կյանքի վերջ: Ելքն ընդամենը մեկն է: Հասկանալ, որ հանճարեղագույնի փոխարեն կարելի է պարզապես մտածել ամենասովորական արիստոտելյան կանոններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել