Հայկական բանակի պատասխանը

Երեկ լույսը բարի չէր ադրբեջանական բանակի զինվորների համար: Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հայկական զինված ուժերը Իջևանի շրջանից, Չինարի և Այգեպար գյուղերից՝ Բերդի տարածաշրջանից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: Այնուհետև ՀՀ ՊՆ-ին միացել է նաև ԼՂՀ ՊԲ-ն ու հայկական երկու բանակները միահամուռ ուժերով չեն թողել, որ թշնամու բանակի զինվորները մեկ վայրկյան աչք փակեն գիշերվա ընթացքում:

ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ բոլոր տիպի ռազմական գործողությունները պատասխան են ադրբեջանական բանակի զինվոր/ահաբեկիչների կատարած հանցագործություններին: Հայկական զինված ուժերը միշտ պատրաստ են «տաք պահել» ադրբեջանական բանակի դիրքերը, որպեսզի նրանք «ջերմության» կարիք չունենան: Եթե թշնամու բանակը իրեն թույլ է տալիս թեկուզ մեկ փամփուշտ կրակի հայկական դիրքերի կամ բնակավայրերի ուղղությամբ , ապա միշտ 1-ին 11 պատասխան է ստանալու, ու բոլոր առավոտները բացվելու են Ադրբեջանի ՊՆ-ի լացակումած հայտարարություններով:

Փառք հայ զինվորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել