Միսս Հայաստան

Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող միսս Հայաստան հաղորդաշարի շրջանակներում այսօր իրոք հանդիպեցինք հին և նոր մենտալիտետի պայթյունի. լողազգեստով <մոդելը> ցանկություն հայտնեց երգելու, վստահորեն վերցրեց բաևձրախոսը և սկսեց երգել հայկական ազտագրական երգերից` <Գետաշենը>: Այս ամենը ինձ մոտ առաջացրեց դառը հիշողություններ կապված մեկ այլ մենտալիտետային ահաբեկիչ Տիգրան Կարապետյանի հետ: Ինչու պետք է անընդմեջ հեռուստատեսությունով հեռարձակեն հայկական մշակույթը վարկաբեկող և հայուհիների կերպարը աղավաղող հաղորդումներ: Չէ որ հեռուստատեսությունն է զբաղվում ազգի կրթման ու դաստիարակության հարցով, չէ որ դեռահասների իդեալները կերտվում են էկրանին: Մենք մեր կոչն ենք հղում նախ առաջինը հեռուսատեսություններին, զերծ մնացեք օտարամոլություններից և նմանատիպ խայտառակություններից: Իսկ հասարակությանը`որպես հայ, մի մասնակցեք նման ծաղր ու ծանակի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել