Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ մեկ համալսարանական կլինիկայի միկրովիրաբույժ Արամ Սահակյանը իր սոցէջերից մեկում հրապարակել է մի քանի սահմռկեցուցիչ լուսանկար՝ հետևյալ գրությամբ.

«...Այ իմ սիրելի ընկերներ, էլ չգիտեմ՝ ինչպես ձեզ վախեցնեմ, որ էդ անտեր սալյուտներից չառնեք: 
Կներեք, եթե շատ կտրուկ տհաճ ու վախենալու նկարներ են, բայց ուրիշ ելք չկա...»

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղվանից սկսվում են բոլոր հանրակրթական կրթօջախների դասապրոցեսները, տրամաբանական ենք համարում ևս մեկ անգամ զգուշացնել ծնողներին. հորդորեք ձեր երեխաներին ձեռնպահ մնալ պայթուցիկ ցանկացած նյութի ձեռքբերումից ու կիրառումից, որովհետև մանկական զվարճանքը կարող է Ձեր երեխայի համար առողջություն և անգամ կյանք արժենալ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել