Հունվարի 5-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի գործով ձերբակալվածներից 9-ի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
 
Գործակալությունը նաև հայտնում է, որ տեղում ոստիկանների կողմից սպանված ահաբեկիչը «Քուրդիստանի աշխատավոևական կուսակցություն» խմբավորման անդամ են եղել, թեև նշյալ խմբավորումը դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
 
Սպանված գրոհայինի մոտ հայտնաբերվել է Գազիանթեփ քաղաքում գրանցված երկու անձանց անունով պատրաստված կեղծ անձագրեր, ավելի ուշ պարզվել է, որ վերոնշյալ անձիք որևէ կապ չունեն ահաբեկչի հետ:
 
Հարձակումը ծրագրած երկու գրոհայիններն Իզմիր են ժամանել դեկտեմբերի 28-ին, այնտեղ հանդիպել են մի անձի հետ, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվում, գրոհայինները վերջինիցս գնել են երկու մեքենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել