Աքլորի տարում աքլորացողներ շատ կլինեն. Վանաձորի քաղաքապետArmlur.am-ը գրում է.
-Պարո՛ն Ասլանյան, ինչպիսի՞ տարի էր անցնող 2016թ-ը Ձեր համար:

-Տարին թե բացասական ու թե դրական երանգներ ուներ: Նախ տարին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմով, որի ընթացքում ցավոք ունեցանք բազմաթիվ կորուստներ, բայց մեր զինվորների քաջության շնորհիվ հակառակորդը չկարողացավ հասնել իր նպատակին: Տարվա երկրորդ մասը ինձ համար ավելի լարված էր, քանի որ առաջին անգամ ես մասնակցելու էի ընտրական պրոցեսներին: Ինձ համար բավականին բացահայտումներ արեցի ընտրական պրոցեսի մեջ մտնելուց, թեժ ու մրցակցային ընտրապայքար եղավ: Ես և իմ գլխավորած ցուցակը հաջողություն արձանագրեցինք, բայց օրենքի փոփոխության արդյունքում բացարձակ մեծամասնություն չձևավորվեց և այսօր փաստորեն քաղաքական որոշակի վայրիերումների մեջ ենք կապված ավագանու նիստերի հետ:

-Ո՞վ է տարվա վանաձորցին Ձեր համար: 

-Վանաձորցին իր հավաքական կերպարով: Յուրաքանչյուր վանաձորցի իր տեսակով տարվա մարդ է ինձ համար:

 -Պարո՛ն Ասլանյան, 2017թ-ի սկզիբը ևս լարված տարի է խոստանում. առաջիկայում թեժ ընտրապայքար է սպասվում: Մարզպետ Նալբանդյանը իր տարևերջյան ասուլիսում, խոսելով ավագանու նիստերը բոյկոտող անդամների մասին, ասել էր՝ ամեն ինչ մինչև ապրիլ է, դուք ի՞նչ կարծիքի եք:

-Նախ ես կանխագուշակել էի, որ քաղաքական ներկա կլիմայի պայմաններում բնական է, որ ավագանու որևէ ֆրանկցիա, ով ընդդիմադիր է իրեն հռչակել, առաջին քայլ չի անելու նիստերին գալով, ու կարծում եմ, որ դա, եթե ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց համար որևէ հաջողություն կբերի, ապա Վանաձորի համար որևէ դրական բան չկա, մանավանդ, որ նիստերը բոյկոտող ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը քաղաքականացված չեն, և նրանց նպատակը վանաձորին ծառայելն է, ոչ թե կուսակցությունների շահը սպասարկելը: Ես հույս ունեմ, որ անգամ մինչև ապրիլ չի տևի, և վանաձորցու կամքը ավելի շուտ կհաղթի, քան կուսակցույթան:

 -Հիասթափություններ ապրե՞լ եք:

-Մեր ներկա ժամանակաշրջանում հիասթափություններն ու խանդավառություններն այնքան շատ են, որ չես էլ հասցնում արձանագրել: Ես աշխատում եմ ավելի շատ ապրել ու գործել, քան հիասթափությունները արձանագրել:Քանի դեռ ես չեմ հասել իմ նպատակին, դա համարում եմ հիասթափություն:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել