Գնացքի նույն վագոնում են ամրակազմ, հասուն, լավ հագնված տղամարդ և հրաշագեղ երիտասարդ կին հոգնած հայացքով: Տղամարդը թերթ է կարդում, կինը ձևացնում է թե գիրք է կարդում և աչքերը սևեռում տղամարդու վրա: Որոշ ժամանակ անց երկխոսություն է տեղի ունենում.

– Երիտասա՛րդ, ես Ձեզ բոլորովին չե՞մ հետաքրքրում:

– Ինչո՞ւ,- պատասխանում է տղամարդը,- Դուք պարզապես հիասքանչ եք:

– Այդ դեպքում ինչո՞ւ Դուք ոչինչ չեք ձեռնարկում, չէ՞ որ այնքան հետաքրքիր է կնոջը գրավելը, զվարճացնելը, նրան գայթակղելը, Դուք հավանաբար դա կարողանում եք կատարյալ անել, գուցե այդ դեպքում Ձեզ գլխավոր մրցանակը բաժին հասնի,- ոգեշունչ ժպտում է կինը:

Картинки по запросу женщина в поезде

– Իսկ իմա՞ստը,- հարցնում է տղամարդը,- օրինակ, Դուք սիրո՞ւմ եք, ասենք, առավոտյան թարմ կրուասան ուտել:

– Օ, այո, դրանք այնքան խրթխրթան են…

– Իսկ խմոր հունցել սիրո՞ւմ եք:

– Ինչ եք ասում, ինձ համար ավելի հեշտ է գնալ և դրանք գնել հրուշակարանից,- տարակուսանքով պատասխանում է կինը:

– Ահա, ես էլ չունևոր մարդ չեմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել