Lurer.com-ը գրում է.
 Ռուսական TASS լրատվականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ի գիշերը Մոսկվայում օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ -35 աստիճան:
 Հունվարի 7-8 գիշերը ՌԴ մայրաքաղաքում օթերևութաբանները կանխատեսել են կրկին  մինչև -35 աստիճան: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ  ցածր ջերմաստիճանը և տաքացուցիչների գեր օգտագործումը կարող է դառնալ  հրդեհների առաջացման պատճառ ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկություններում:  Նախարարությունը հորդորում է լինել առավել ուշադիր հրդեհներից խուսափելու համար:

Միևնույն ժամանակ փրկարար ծառայությունը հորդորում է մոսկվայաբնակներին և ամանորյա տոներին ընդառաջ Մոսկվա այցելած զբոսաշրջիկներին ձեռնպահ մնալ փողոցներում երկար մնալուց, ցրտահարությունից խոսափելու համար հագնել տաք հագուստներ: 

Վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել միջքաղաքային ճանապարհներով երթևեկելուց:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել