Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը:

 «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»,-ասել է նա իր ելույթի ժամանակ:
 Օրեր առաջ նա գրավոր հարցադրում է ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազինէ պահանջելով պարզաբանել ՝ինչու է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։ «Կրթության նախարարությունն ինչպե՞ս է տարբերակում Նոր Տարին ու Սուրբ Ծնունդն իրարից։ Ի՞նչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում նույնպես արգելվել է տոնել Ամանորը»,–հարցադրման մեջ գրել էր Գարո Փայլանը:

Հայազգի պատգամավորը նաև հիշեցրել է, որ Շիշլի հայաշատ թաղամասում գործում են հայկական վարժարաններ, որտեղ Ամանորը և Սուրբ ծնունդ նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել