Tert.am-ը գրում է.
 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը հրաման է արձակել, որի համաձայն բոլոր դեսպանները, ում նշանակումը քաղաքական դրդապատճառ է ունեցել, պետք է հեռանան իրենց պաշտոններից մինչև երդմնակալությունը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ ծանոթ մի քանի ամերիկացի դիվանագետների:
 Ինչպես նշում է թերթը, նման գործողությունը կարող է երկար տարիների ընթացքում առաջին նախադեպը դառնալ, երբ դիվանագետներին չեն տալիս ընթացիկ պաշտոնից հեռանալուց առաջ անգամ փոքր հետաձգման հնարավորություն: Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում էր հնի հետ կարճ ժամանակով որոշ դեսպանների աշխատանքի երկարաձգման մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել