Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը։
 Նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին ասել է. «Հարգելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով մենք ևս հպարտանում ենք, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել