Image result for usa-unԱՄՆ Հանրապետականները օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսում են կրճատել Միավորված Ազգերի Կազմակերպությանը հատկացվող ֆինանսական միջոցները։ Պատճառն այն է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը հերթական հակաիսրայելական բանաձևն է ընդունել, ինչը սուր քննադատության է արժանացել Թրամփի կողմից։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ին տրամադրում է շուրջ 600 միլիոն դոլար՝ յուրաքանչյուր ֆինասնական տարի, ինչը ՄԱԿ-ի տարեկան բյուջեի 20%-ն է կազմում։

Այստեղ անտրամաբանական երկու խնդիր կա։ Նախ, եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի կայացրած որոշման հետ խնդիր ունեք, քվեարկող անդամ երկրների հետ հարցերը կարգավորեք (ի դեպ ԱՄՆ-ն ձեռնպահ է քվեարկել) քանի որ դա Գլխավոր Ասամբելայի բանաձևը չէ։ Երկրորդ, ՄԱԿ-ի ֆինանսավորման հարցը կանոնադրությամբ ստանձնած պարտավորություն է, ինչը չկատարելու համար առնվազն կարելի է դադարեցնել անդամակցությունը այս կազմակերպությանը։ Ինչևէ, կարծում եմ այս օրինագիծը ապագա չունի և չի ընդունվելու։

Իսկ ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ Իսրայելը տարածաշրջանային տերությունից վերածվում է համաշխարհային գերտերության, ինչը արդարացիորեն վաստակել է այս պետության բանակը և հրեաների անսահման նվիրվածությունը իրենց երկրին։
Ի դեպ, այս երկրում մենք շարունակում ենք դեսպանություն չունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել