բացել լրահոսը
05.01.2017  13:09

Իլհամ Ալիևի ամանորյա երազանքը

Gagik Hambaryan

Image result for ալիևՇինծու ազգի և շինծու պետության ղեկավարը ինչ-որ բան հայտարարելիս անպայման կեղծելու է և «շինծու» բաներ է ասելու: Զարմանալի չէր, որ Ադրբեջան կոչվող պետության բռնապետ Իլհամ Ալիևն իր ամանորյա ելույթում կեղծիքների էր դիմելու: Անդրադառնալով ապրիլյան կարճատև պատերազմին վերջինս հայտարարել է, որ ադրբեջանական բանակին հաջողվել է «ազատագրել» հազարավոր հեկտար տարածքներ և ադրբեջանական բանակը հիմա վերահսկում է «տասնյակ հազարավոր» հեկտար տարածքներ:
Նպատակ չունեմ անդրադառնալ, թե իրականում քանի հեկտար տարածք են գրավել ազերիները ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ: Բոլորս էլ լավ գիտենք այդ ամենի մասին:
Ինձ հետաքրքիր է, թե Ալիևի ելույթ գրողները չեն հասկանում, թե ինչ հիմար վիճակի մեջ են գցում սեփական տիրոջը: Ինչպե՞ս կարող են հազարավոր հեկտար ազատագրելով տասնյակ հազարավոր հեկտար վերահսկել: Այդ թվաբանությունը երևի միայն հասկանում են ազերիները: Մենք այդ բարձրագույն մաթեմաթիկայից հեռու ենք:
Ժամանակին, երբ Իլհամի հայրիկը առաջ էր տանում «Խոջալուի ցեղասպանություն» օպերացիան, հայտարարեց, որ հայերը հազարավոր ադրբեջանցիների են սպանել: Սակայան հետագայում, արդեն Հեյդար Ալիևի հայտարարության տպագիր տարբերակում, որը տարածեց պետական «ԱզերԹաժ» գործակալությունը հազարավոր եզրույթի փոխարեն նշված էր կոնկրետ թիվ՝ 613 զոհ: Բայց Հեյդար Ալիևի համար կարևորն այն էր, որ միլիոնավոր ազերիներ լսել էին իր բանավոր սուտը: Ադրբեջանում թերթ կարդացողները քիչ են: Ի դեպ, այս թիվն էլ է ուռճացված և չի համապատասխանում զոհերի իրական թվին:
Հիմա էլ Իլհամ Անլիարժեքօղլուն, որը շատ լավ գիտի, թի ինչ զոհերի և ավերածությունների գնով է «ազատագրել» այդ տարածքները, Ամանորին ընդառաջ իր տարեվերջյան ելույթում այդ ձախողումը փորձում է հակառակը ներկայացնել և «հազարավոր» հեկտար տարածքներ ազատագրելով «տանյակ հազարավորի» նկատմամբ վերահսկողություն է իրականացնում:
Ռուսը կասեր՝ «Выдает желаемое за действительное»: 
Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևն այս հիմարությունը արտաբերելիս կամ խմած էր, կամ էլ իր ամանորյա երազանքը բարձրաձայնեց:
Հ.Գ. Նույնիսկ ալիևյան ԶԼՄ-ներն այս աստիճան չէին կեղծել ապրիլյան կարճատև պատերազմի հետևանքների վերաբերյալ տվյալները: Նրանք գոնե բարբաջում էին երկու հազար հեկտարի մասին: Ամիսներ անց Իլհամ Ալիևն այն հասցրեց տասնյակ հազարների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1833 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝