Տարվա մեծագույն ձեռքբերումը` ըստ մշակույթի գործիչներիArmlur-ը գրում է.
2016 թվականը` իր մատուցած անակնկալներով, փորձություններով, մտահոգիչ, ցավալի իրադարձություններով ու ոգեւորիչ պահերով, ընդամենը մի քանի օրից կմնա անցյալում: Տեղին կլինի, եթե փորձենք հետադարձ հայացք նետել եւ ամփոփել 2016-ը` համապատասխան դասեր քաղելով գալիք տարվա համար:  «Ժողովուրդ»-ը զրուցել է մշակույթի գործիչներից մի քանիսի` երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ: -Ո՞րն եք համարում Ձեր ոլորտի այս տարվա մեծագույն ձեռքբերումը: Էդուարդ Զորիկյան-Հայ հեղինակային երգի ոլորտում նոր հեղինակ-կատարողների բացահայտումը: Շուտով հանրությանը կներկայացվի հեղինակային երգերի երրորդ ժողովածուն, որը նաեւ «Հուսո առագաստ» համահայկական փառատոնի ծնունդն է. ժողովածուում ընդգրկված են ավելի քան 40 հեղինակների գործեր: Հովիկ Չարխչյան-Գրական ոլորտի տարվա ամենամեծ ձեռքբերումն առնչվում է ոչ թե անհատական կամ կոնկրետ ստեղծագործական խնդրի, այլ այն հանգամանքին, որ հնարավոր եղավ պահել գրական ընդհանուր լավ միջավայր եւ փոխանցել այն 2017-ին: Ցավոք, այդպես էլ չարժանացանք շատ լուրջ գրական ստեղծագործությունների, որոնց մասին կարելի է բարձր կարծիք արտահայտել, բայց ընդհանուր միջավայրը հուշում է, որ մոտ ապագայում դրա ականատեսը կլինենք: Էդուարդ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել