Lurer.com-ը գրում է.
 Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում երեխա կա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 Փրկարարները բնակարանից դուրս են բերել 2007 թ. ծնված Վ. Մ.-ին (ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ), իսկ 3-րդ հարկի շքամուտքից՝ 1929 թ. ծնված Ա. Ա.-ին (վատացել է ինքնազգացողությունը) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության. վերջինս տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.30-ին, մարվել՝ 11.45-ին: Այրվել է բնակարանի (մոտ 30 քմ) գույքը՝ ամբողջությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել