Ի՞նչ հայկական ավանդույթներ կան՝ Նոր տարին դիմավորելու հետ կապվածBarometer.am-ը գրում է.

Հայկական հին առասպելի համաձայն՝ հունվար ամսին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին: Ամանորի պատվին էլ կոչվում է նոր տարին:

Ամանորին, ըստ հայկական ավանդույթի, ընդունված էր կլոր գաթա թխել և այն զարդարել ընկույզով ու չրերով: Եղևնու փոխարեն զարդարվում էր զեյթունի ճյուղը:

Տոնի ընթացքում ընտանիքի բոլոր անդամները իրենց մազերից կապում էին ճյուղին և այն նետում թոնիրը: Սա խորհրդանշում էր նրանց երկարակեցությունը:

Կար ևս մեկ ավանդույթ՝ Ամանորին երազանք պահելու հետ կապված: Տան մեծն անտառից կոճղ էր բերում տուն, և մինչև Սուրբ ծնունդ տունը հյուր եկած յուրաքանչյուր մարդ կարող էր երազանք պահել՝ կոճղից մի կտոր կտրելով և այն կրակի մեջ նետելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել