Картинки по запросу աքաղաղի տարի

Տարվա ամենասպասված տոնը հավանաբար Նոր տարին է, քանի որ այն իր հետ ոչ միայն բարձր տրամադրություն, բազմաթիվ նվերներ, հաճելի շփումներ և համեղ տոնական սեղան է բերում, այլ նաև յուրաքանյուր մարդու կյանքում նոր հույս ու հավատ, ինչն ամենակարևորն է: Առանց հույսի հնարավոր չէ նայել ապագային, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հաջողությունը ուղեկցի բոլորիս գալիք տարում և որպեսզի բոլոր երազանքներն ու սպասումներն իրականություն դառնան: 

Որտե՞ղ և ինչպե՞ս դիմավորել Նոր տարին

Գալիք 2017թ. խորհրդանիշը Հրե աքաղաղն է Հրե աքաղաղի համակրանքներն ու հակակրանքները շատ առումներով կորոշեն իրադարձությունների բնույթը, որոնք անպայման տեղի կունենան բոլորիս հետ մոտակա 12 ամիսների ընթացքում: Այդիսկ պատճառով ամանորյա տոների անցկացման համար լավագույն մարտավարությունը կլինի 2017թ. ճիշտ դիմավորելը, որպեսզի տարվա հովանավորը գոհ մնա և որպեսզի բարեհաճ գտնվի մեր բոլոր նախաձեռնությունների հարցում: Հրե աքաղաղը նախընտրում է հավատարիմ մնալ ընտանեկան ավանդույթներին: Այդիսկ պատճառով ցանկալի է Նոր տարին հարազատների կամ մտերիմ անձանց շրջապատում դիմավորել: Արևելյան աստղագուշակի էքսցենտրիկ և զգացմունքային խորհրդանիշի սրտով կլինի նաև աղմկոտ ընկերական շրջապատը:

Ի՞նչ հագուստ կրել Հրե աքաղաղի տարին դիմավորելիս

Նոր տարին դիմավորելու համար լավագույն գունային երանգները կարմիրն ու ոսկեգույն են: Պետք չէ նախապատվություն տալ լայն բացվածքներով հագուստներին կամ թափանցիկ կտորներին` նման կերպարը հազիվ թե գրավի նրբագեղ Աքաղաղի ուշադրությունը: Կանացի կերպարը պետք է կազմված լինի կարմիր, դեղին, ոսկեգույն գեղեցիկ կոկտելային զգեստից, բարձրակրունկ կոշիկներից և կերպարի գլխավոր գույնի հետ համատեղելի աքսեսուարներից: Հիասքանչ լրացում կլինեն ոսկյա կամ մարգարտյա զարդերը: Տղամարդկանց կարելի է Նոր տարին ոչ պաշտոնական հագուստով դիմավորել:

Ինչպե՞ս զարդարել բնակարանն ու ամանորյա տոնածառը

Բնակարանը զարդարելու գործում գունային գաման պետք է համապատասխանի 2017թ. խորհրդանիշ Հրե աքաղաղի նախընտրելի գույներին: Սակայն բնակարանը զարդարելու ընթացքում կարելի է նաև կանաչ և կապույտ գույներ օգտագործել, որոնք կարմիր գույնի հետ միասին ավանդական են հարմարվում ամանորյա տոների համար: Ինտերիերում պետք է գերակշռեն բնական նյութերից պատրաստված իրերը: Չարաշահել փայլի և քարերի հարցում խորհուրդ չի տրվում, քանի որ առանց այդ էլ Նոր տարին հնարավոր չէ առանց լույսի, գույների, ժպիտների պատկերացնել: Հրե աքաղաղն ինչպես այլ կենդանի էակները հավանություն կտա բնակարանում արհեստական տոնածառի առկայությունը: Կարելի է ոսկեգույն և կարմիր փայլազարդեր օգտագործել, որոնք ամանորյա տոնածառին շքեղ և նրբագեղ տեսք կհաղորդեն և հիասքանչ կընդգծեն 2017թ. Նոր տարվա ընդհանուր մթնոլորտը: Նոր տարին դիմավորելու համար լավագույն զարդարանքը կլինեն կարմիր խնձորները, որոնք համապատասխանում են Հրե աքաղաղի սիրելի գույնին: Ամանորյա աստղի փոխարեն կարելի է աքաղաղի տեսքով ինչ-որ զարդարանք օգտագործել:

Ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար

2017թ. Նոր տարվա սեղանի վրայից պետք է բացակայեն թռչնատեսակները և հատկապես հավի միսը: Կերակրատեսակները զարդարելու ընթացքում խորհուրդ չի տրվում նաև ձու օգտագործել: Ցանկալի կլինի Նոր տարուն գառան, տավարի կամ խոզի մսից պատրաստված ճաշատեսակներ մատուցել:

Ինչպե՞ս զարդարել ամանորյա սեղանը

Սեղանը զարդարելու հարցում ևս խորհուրդ է տրվում հաշվի առնել տարվա խորհրդանիշի նախապատվությունները: Միագույն սփռոց օգտագործեք, որը շատ ուշադրություն չի գրավի: Իսկ սպասքը կարող է վառ գույների լինել և ցանկալի է բնական նյութերից: Սինթետիկ և պլաստմասե ամաններից խուսափեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել