ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բորդյուժայի կողմից արված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանըArmlur.am-ը գրում է.

Կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Ստացված տեղեկությունների համաձայն` հայ-ադրբեջանական սահմանին բախումներ են տեղի ունեցել: Հաղորդվել է երկու կողմերից զոհերի մասին:

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանքիներին: Հակամարտության կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, ապա ԼՂ հարցով ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը հստակ արտահայտված է նրանց համատեղ հայտարարության մեջ` ընդունված Երևանում ս.թ. հոկտեմբերի 14-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել