Related imageԱդրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն ներթափանցման փորձը հստակ ծրագրված գործողություն էր, որն իր առջև դրել էր մի քանի հիմնական խնդիր`
1. Ամենայն հավանականությամբ ձեռնարկված գործողությամբ նախատեսվում էր հայկական կողմին պատճառել զգալի մարդկային կորուստներ և ունենալ դիրքային առաջխաղացումներ` դրանով իսկ նպատակ հետապնդելով ստվերել հայության նախատոնական տրամադրությունները.
2. Ընթացիկ տարվա ավարտին Ալիևն այս գործողությամբ ձգտում է բարոյահոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի հասարակությունների վրա` փորձելով ապահովել գալիք տարվա նկատմամբ հասարակական նախատրամադրվածությունը, բարոյալքել հուսալքել հասարակությանը.
3. Այս գործողությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային առաջին լուրջ միջադեպն էր Վիգեն Սարգսյանի` ՀՀ Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո. Այս տեսանկյունից ներթափանցման փորձը միտված էր ստուգելու նորանշանակ նախարարի և առհասարակ ՀՀ պաշտպանական համակարգի զգոնությունը նախատոնական շրջանում.
4 . Սա նաև հայ-ադրբեջանական սահամանային առաջին լուրջ միջադեպն էր հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից ի վեր և միտված էր հստակեցնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի` սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրագործման հնարավորությունները.
Որպես հիմնական հետևություններ նշենք, որ ՀՀ սահմանի ներթափանցման ադրբեջանական փորձի նախաձեռնման հաշվարկներում ամենևին էլ չէր տեղավորվում ՀԱՊԿ բավական կոշտ հայտարարությունը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» նախազգուշացնող եզրով հանդերձ. Երկրորդ կարևորագույն հետևությունն այն է, որ նման սադրիչ ու անհեռանկարային ռազմական լոկալ գործողությունները հանգեցնում են ՀՀ և Արցախի բնակչության և ողջ հայության մարդկային ռեսուրսների ու պոտենցիալի մոբիլիզացմանը. Ավելին, հայության շրջանում գնալով արմատավորվում է հայ ու ադրբեջանցի ժողովուրդների անհամատեղելիության, մեր կողմից արցախյան հիմնախնդիրը միմիայն ռազմական ճանապարհով հանգուցալուծելու միտքը.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել