Սեքսով գերադասելի է զբաղվել ցերեկվա ժամը 3-ին, հավաստիացնում է էնդոկրինոլոգ Ալիսա Վիտտին:

Նրա խոսքով, հենց այդ ժամանակ են տղամարդկանց ու կանանց օրգանիզմում հորմոնների մակարդակներն առավել համապատասխան սեքսով զբաղվելու համար, ինչի շնորհիվ երկու զուգընկերներն էլ մտերմությունից առավելագույն բավականություն են ստանում:

Կանանց մոտ կեսօրից հետո բարձրանում է կորտիզոլի մակարդակը՝ այն հորմոնի, որը նրանց ավելի եռանդուն ու ուշադիր է դարձնում:

Տղամարդկանց մոտ այդ ժամանակ բարձրանում է էստրոգենի մակարդակը, որը նրանց սեքսի ժամանակ առավել զգացմունքային է դարձնում:

Image result for лучшая время для секса

Այսպիսով, ցերեկային սեքսի ժամանակ կինը տղամարդուց ստանում է զգացմունքային մտերմություն ու աջակցություն, իսկ տղամարդը կնոջից՝ առավել ակտիվ ու հետաքրքիր սեքս:

Իրականում, մասնագետի խոսքով, տղամարդու համար գերադասելի է առավոտյան սեքսով զբաղվել, քանի որ գիշերը, երբ տղամարդը քնած է, նրա օրգանիզմում արտադրվում է տեստոստերոն տղամարդկանց հորմոնը, որի մակարդակը իր գագաթնակետին է հասնում առավոտյան:

Սակայն կեսօրին ու ցերեկը սեքսով զբաղվելը նույնպես լավ գաղափար է՝ էստրոգենների բարձր մակարդակի շնորհիվ:

Հետաքրքիր է նաև այն, որ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ օրգազմի հասնելն ու հղիանալն ավելի հեշտ է առավոտյան ու ցերեկը, բայց ոչ երեկոյան:

Ցավոք, ըստ մասնագետի, մարդկանց մեծ մասը ցերեկվա ժամը 3-ին աշխատում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել