Image result«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։ Այդ մասին Facebook-ում գրառում է կատարել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։  

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- գրել է նա։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա փաստաբանները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ Արթուր Սարգսյանին ազատելու միջնորդությամբ, իսկ որոշ ժամանակ առաջ էլ հայց էին ներկայացրել ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել