Pastino.am-ը գրում է.
 Հունիսի 1-ին Նար-Դոս փողոցում տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանի սպանության գործով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
 Արսեն Խանամիրյանի սպանության մեջ մեղադրվող Վահրամ Վերանյանը մինչև դեպքը օրավարձով Խանամիրյանից տաքսի ավտոմեքենա է վերցրել: Այդ ընթացքում նա ծանոթացել է Խանամիրյանի կնոջ հետ և չնայած 6 ամիս է աշխատել Խանամիրյանի հետ, սակայն նա շարունակել է իր հարաբերությունները Խանամիրյանի կնոջ հետ:
 Խանամիրյանի և Վերանյանի միջև այդ հարցի շուրջ վեճեր են եղել և Վերանյանը մի քանի անգամ բռնության ու նվաստացումների է ենթարկվել:
 Խանամիրյանը նրա անձի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ է տարածել ինչն էլ զայրացրել է Վերանյանին և վերջինս վրեժխնդիր է եղել այդ նվաստացումների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել