բացել լրահոսը
30.12.2016  23:37

Ռուսաստանը ճանաչու՞մ է Արցախի անկախությունը

Gagik Hambaryan

Image result for արցախՆոր սկանդալ է հասունանում Բաքվի և Մոսկվայի միջև...Տավուշի ուղղությամբ դիվերսիոն փորձից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարաությամբ էր հադես եկել,որի մեջ նա օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը...Բորդյուժայի հայտարարությունը տարածվեց նաև մամուլում,որն էլ ավելի նյարդայնացրեց Իլհամ Ալիևին...Այսօր արդեն ալիևյան ռուսալեզու կայքերից մեկը "ինքնագործունեություն" դրսևորելով հարցումներ է կատարել Ղազախստանի և Ղրղզստանի ՊՆ-ներից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության առնչությամբ և ինչպես սպասվում էր ստացել էր ազերիամետ մեկնաբանություններ...Աստանայից և Բիշքեկից "դաբրոն" ստանալուց հետո գործի անցավ Ադրբեջանի ԱԳՆ-ն...Բաքուն պահանջում է ՀԱՊԿ անդամ երկրներից համապատասխան արձագանքի Բորդյուժայի հայտարարությանը...Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անվանում է "Պուտինյան ՆԱՏՕ" և մեղադրում է նրա գլխավոր քարտուղարին՝ՌԴ ներկայացուցիչ Բորդյուժային Արցախի անկախությունը ճանաչելու մեջ...Բաքուն սպասում էր,որ Բորդյուժան ներողություն կխնդրի սուլթան Ալիևից,հետ կվերցնի իր բառերը և կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...Սակայն ՌԴ ԱԳՆ-ն շատ կարճ պարզաբանում է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ին..."Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հայտարարությանը,ՀԱՊԿ անդամ երկրները Լեռնայի Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունն արել են սույն թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում",-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի լակոնիկ պատասխանի մեջ...Մոսկվայի այս արձագանքը հիստերիա է առաջացրել Բավում...Ալիևյան կայքերը շիզոֆրենիայի մեջ են...Նրանք համարում են,որ ՌԴ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ վիրավորել է Ադրբեջանին՝չդատապարտելով Բորդյուժայի հայտարարությունը...Այսինքն,ըստ ազերիների,Մոսկվան չդատապարտելով այն,ճանաչում է Արցախի անկախությունը...
Բաքուն արդեն այնքան է լկտիացել,որ ամեն ինչ անում է ՀԱՊԿ-ն ներսից կազմաքանդելու համար...Հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպելով դիվերսիաներ Բաքուն հայերից ցույց է տալիս,որ ՌԴ նախագահ Պուտինի կողմից ձևավորված այս կազմակերպությունը իրենից ոչիչն չի ներկայացնում և ապարդյուն է ՀՀ-ն դարձել այդ կազմակերպության անդամ,քանի որ Պուտինի ընկերներ՝Բելառուսի և Ղազախստանի նախագահները պաշտպանում են Բաքվին...Մոսկվան մինչև հիմա լռում էր...Իսկ Բաքուն էլ մտածում էր,որ Պուտինի լռությունը՝Ալիևի հետ համաձայնության նշան է...Ու անքան լկտիացավ,որ սկսեց ուղղակի նսեմացնել ՌԴ քաղաքցուն,ով միևնույն ժամանակ իրենց մատնանշած "Պուտինյան ՆԱՏՕ"-ի գլխավոր քարտուղարն է...Մոսկվայի լակոնիկ և բավական կոշտ պատասխանը Բաքվին ապշերոնյան սուլթանի կողմից ընդունվեց ոչ ադեկվատ...Բաքուն լռելու փոխարեն միտումնավոր սկանդալ է սարքում պարտադրելով Մոսկվային ընտրել կա՛մ Ադրբեջանին,կա՛մ Հայաստանին...
Ժամանակին,երբ Հայաստանը հայտարարում էր,որ վարում է կոմպլեմենտար արտաքին քաղաքկանություն,Մոսկվային դա դուր չէր գալիս և նա մեզ պարտադրեց ընտրել կա՛մ իրեն,կա՛մ Արևմուտքին...Սակայն "ռուսամետ" դառնալուց հետո Ռուսաստանի արտաքին քաղաքկանությունը Հարավային Կովկասում կտրուկ փոխվեց և Պուտինը դարձավ կոմպլեմենտարիզմի կողմնակիցը...Հայտարարելով,որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է,Մոսկվան մոտ 5 միլիարդ դոլլարի զենք վաճառեց Հայաստանի թշնամի Ադրբեջանին և մի քանի միլիարդ դոլլարի ներդրումներ արեց Ադրբեջանի տնտեսության մեջ՝հիմնականում իրականացնելով "Հյուսին-Հարավ" ծրագիրը (Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով Իրանին կապելու տրանսպորտային ծրագիրը)...
Ռուսաստանի այս քաղաքականությունը բերեց նրան,որ հիմա Մոսկվան իր գործողությունների համար "ատչոտ" է տալու Բաքվի բռնապետին...Թուրքը լկտիանալու,ուրիշների "գլխին նստելու" և չարաշահելու սովորություն ունի...ՌԴ-ն և հատկապես Բորդյուժան հիմա առնչվում են այդ ամենի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1648 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝