Lurer.com-ը գրում է.
 Թուրքիայի Ադանա նահանգի ոստիկանության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողության շրջանակում ձերբակալություններ են գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com-ը:
 Գործողությունների արդյունքում ձերբակալվել են 40 կասկածյալներ, որոնք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ:
 Թուրքական ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքար է ծավալել նաեւ գյուլենականների դեմ:
 Գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 61 բարձրաստիճան զինվորական:
 Ձերբակալված զինվորականները մեղադրվում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ հարեքեթի» շարժման անդամ լինելու եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ դրա գործունեությանը նպաստելու մեջ:
 Դեկտեմբերի 22-ին Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում կազմակերպության անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել էր 31 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել