Չեմ հիշում՝ արդեն քանի տարի է, որ Ամանորին ընդառաջ Հյուսիսային պողոտայում տարբեր գեղեցիկ տնակներ են տեղադրում ու հայրենական արտադրության տարբեր հետաքրքիր ապրանքներ վաճառում:
Այս տարի տնակների մեջ առանձնանում է հատկապես մեկը: Բոլոր անցորդները տեսած կլինեն բարեգործության բարի տնակը, որտեղ վաճառքից ստացած ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործության: Հուշանվերները պատրաստված են երեխաների ձեռքով:
Ի դեպ՝ շատ հաճելի է նաև, որ այս գեղեցիկ գործին մասնակցում են նաև հայտնի երգիչ-երգչուհիներ, պատգամավորներ:
Եթե դեռ չեք հասցրել այցելել այս բարի տնակ, անպայման լրացրեք այդ բացը: Ձեր փոքրիկ լումայով որևէ մեկի համար ամանորի հեքիաթը իրականություն դարձրեք :)

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: 1 person

Image may contain: outdoor

Image may contain: 4 people

Image may contain: 1 person, indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել