Картинки по запросу գնաճԱնցնող տարին ՀՀ տնտեսության համար իսկական փորձությունների տարի էր, քանի որ հնարավոր եղավ տնտեսական ընդհանուր կայունությունը պահել բավարար հիմքերի վրա:

Գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար: Ցածր գնաճային միջավայրում ԿԲ-ն տարվա ընթացքում աստիճանական նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով` տնտեսական տարին ավարտելով 0-ից ցածր գնաճով:

Իրականում գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի և աջակցել հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով: Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով: Ինչպես նաև խթանել արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը:

2016-ը նշանակալի էր նաև ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացել են սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը: Ինչը նպատակաուղղված է եղել երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Բանկային համակարգում անցնող տարում տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում ընդլայնվեց բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, ստեղծվեցին ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր: Այդ ամենի շնորհիվ ավելացել են բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել