Ավարտվում է 2016 թվականը, որը լի էր ներքին և արտաքին ազդակներից բխող լարված մթնոլորտով, սակայն նշված պայմաններում էլ հանուն արդարության պետք է նշել, որ եղել են մի շարք հեռանկարային և կարևոր ձեռքբերումներ:

Վերը նշված ձեռքբերումների թվին է պատկանում Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարության հստակ ժամանակացույցի հաստատումը: Վերջինիս համաձայն՝ շինարարությունը մեկնարկելու է գալիք 2017 թվականին:

Վերը նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատի։
Հարկ է նշել նաև, որ արդեն իսկ մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։
Հիշյալ երկու համակարգային ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ-ն կարողանալու է ներքին սպառումից շուրջ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել