Գերմանիայում թուրքերեն պատարագների մասին նյութը կեղծիք է: Այսօր մի շարք կայքերում ինչ-որ մարդիկ սկանդալային հայտարարություն էին տեղադրել, թե իբր գերմանահայ համայնքում պատարագները թուրքերեն են անցկացվում: Փորձեցի այս լուրերը ճշտել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, որտեղ մասնավորապես տեղեկացրին, որ Գերմանիայի հայոց թեմում այլ լեզվով պատարագներ չեն մատուցվում. աշխարհով մեկ պատարագները հայկական եկեղեցիներում գրաբարով են հնչում: Կապվեցի նաև Գերմանիայի հայոց թեմի հետ, որտեղ նույնպես հերքեցին այդ լուրերը և խոստացան ուղարկել նաև Առաջնորդարանի պաշտոնական հերքումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել