բացել լրահոսը
30.12.2016  10:50

Իրանական շուկան բացում է դռները Հայաստանի առաջ

Marina Nersesyan

Картинки по запросу հայաստան իրանԻրանի հետ առևտրաշրջանառության ակտիվացման հարցը Հայաստանի համար մնում է ակտուալ: Աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանային երկրներ հայկական ապրանքների մուտքի ապահովման և արտահանման ծավալների զգալի ավելացման ուղղությամբ: Մասնավորապես բանակցություններ են ընթանում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները Իրանում ճանաչելի դարձնելու հարցով, ինչպես նաև Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ:

Այս ծրագրերի իրականացման արդյունքում արդյունքում հնարավորություններ կստեղծվեն, որպեսզի հայկական արտադրատեսակները ՀՀ-ում համապատասխանության չափանիշներ ստանալուց հետո առանց որևէ այլ խոչընդոտի մտնեն նաև իրանական շուկա: Իրանական շուկա մուտք գործելու համար կարևոր քայլ է նաև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված չափազանց մեծ երաշխիքային վճարների փոխարինումը ապահովագրման վճարներով, ինչի արդյունքում վճարների չափը կրճատվել է մոտ երեք անգամ: Վճարների չափի կրճատման արդյունքում տեղաշարժն ավելի մեծանա, հայ ավելի լավ ծանոթանան իրանական շուկային և համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն: Սրանք դեռ առաջին քայլերնյ են, երկարաժամկետ հեռնկարում պետք է հասնել նրան, որ իրանական շուկայի դռները ամբողջովին բացվեն Հայաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1797 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝