Lurer.com-
ը գրում է.
 «Բանանի պատմությունը սարքել եք տժվժիկի պատմությունը: Արդեն բանան չեմ էլ ուտում: Հիմա 46-ն են բանան ներկրող ընկերությունները, որոնցից վերջին հինգ-վեցը նոր են»,- այս մասին այսօր ասաց ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

ՊԵԿ ղեկավարը պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ բանանի ներմուծման հետ կապված հայտարարությունից հետո այդպես էլ չպարզվեց՝ ովքե՞ր էին խոչընդոտողները, պարզ չեղավ՝ ինչո՞ւ չներկրեց տնտեսվարողը, Վարդան Հարությունյանը նշեց՝ «տնտեսվարողները ներկրում են: Իմ խնդիրը չէ՝ պարզելը, թե ովքեր են խոչընդոտողները, իմ խնդիրն է, որ քաղաքացին հավասար պայմաններում կարողանա իրացնել իր ապրանքը»:

Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ.com-ն անդրադարձել էր բանանի ներկրման հարցին: Պարզվում է՝ եղանակային անբարենպաստ իրավիճակին ավելանում է նաև վրաց-հայկական սահմանին գտնվող մաքսատան աշխատակիցների կամայական վերաբերմունքը՝ կրկնապատկելով հարցի լրջությունը: ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների համար ոչ միայն խնդիր է ձյունն ու բուքը, այլ նաև մաքսատան աշխատակիցների կողմից ցուցաբերվող կամայական վերաբերմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել