Картинки по запросу նաիրի հոխիկյանԵրբ փորձենք աշխարհաքաղաքական տեսանկյունից նայել Տավուշի մարզի վրա կատարված ադրբեջանական հարձակմանը, կարծում եմ՝ որոշ հարցերի պատասխաններ կլինեն:
Նախ՝ բնական է, որ Ադրբեջանը փորձում է լոկալ հարձակումներով ու մի քանի մետր առաջ գալով իր համար արդյունք նշել, բայց իմ կարծիքով՝ այստեղ գործ ունենք նաև թուրքական հետքի հետ:
Դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե գոհ է ռուսների հետ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունից, ու առաջիկա օրերին Սիրիայում կրակոցներ չեն լինի (բացառությամբ մի քանի վայրերի): Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն շեշտեց՝ եթե չլինեն այլ արտակարգ վիճակներ, իսկ որ տարածաշրջանում դրանք կարող են լինել, ոչ ոք չի բացառում...
Հաշվի առնելով թուրքական կեղտոտ խաղերի էությունը և այն, որ թուրքերը ամեն կերպ փորձում են ՌԴ-ին ծանր դրության մեջ դնել՝ ստիպելով գնալ զիջումների սիրիական դաշտում, կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական դիվերսիան թուրքական ծրագիր է՝ փորձելով ՀՀ-ի վրա հարձակմամբ ինչ-որ լարվածություն ստեղծել ՌԴ-ի համար (եթե, իհարկե, ՌԴ-ն մտածի իր դաշնակցային պարտավորությունները կատարելու մասին):
Այս համատեքստում չեմ բացառում, որ դիվերսիաներ կարող են լինել նաև Արցախի սահմանին և հատկապես առաջիկա տոնական օրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել