Lurer.com-ը գրում է.

Հակառակորդը ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Ըստ ԼՂՀ ՊՆ առավոտյան տարածած հաղորդագրության՝  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան՝ Ակնայի ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Քիչ առաջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ իրավիճակը չի փոխվել: «Առավոտյան ինչպես եղել է, այդպես է շարունակում մնալ: Որ բան փոխվի՝ կտեղեկացնենք»,- ասաց Հասրաթյանը: 

Իսկ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և վիրավորներ: Զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել