Похожее изображение«Չինարի գյուղից հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա»,- այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:

Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել