բացել լրահոսը
29.12.2016  14:00

Ներդրումային քաղաքականությունը վճռական փուլ է մուտք գործում

Karina Araqelyan

Картинки по запросу ՆերդրումՆերդումային քաղաքականությունը վճռական փուլ է մուտք գործում

Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը: 2016-ի առաջին 9 ամիսների ընթացքում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ, որն իր հերթին վկայում է, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր և հստակ մշակված քաղաքականություն է հարկավոր:

Ըստ էության՝ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ չափանիշների հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը, մասնավորապես` օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները:

Պետության կողմից իր գործառույթներն իրականացնելիս ներդրումների մասով կապահովվի արդարացի, ոչ խտրական, կանխատեսելի վերաբերմունք և վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, այդ թվում` տեղական ներդրողների համար` վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի փոփոխության միջոցով: Ներկայումս արբիտրաժ հնարավոր է դիմել միայն ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո, ինչը գործնականում անհնար է դարձնում արբիտրաժ դիմելը:

Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում՝ մարզերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից մոտ 110-ը՝ մարզերում: Մարզերում ներդրումային ծրագրերի իրականցումը հատկապես կարևոր է տարածաշրջանային զարգացման և բնակչության զբաղվածության ապահովման համար: Ցանկացած պետության ամրության և հզորության թիվ մեկ նախապայմանը համաչափ զարգացած համայնքներ ունենալն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1070 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝