The Financial Express պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մերատհ քաղաքի բնակչուհին երկրի վարչապետ Նարենդրա Մոդիից խորհուրդ է խնդրել, թե ինչ պետք է անի այն 1 միլիարդ ռուփիի (1 դոլարը համարժեք է 68 ռուփիի) հետ, որը սխալմամբ հայտնվել է իր բանկային հաշվեհամարին։

Շիտալ Յադավն աշխատում է գործարանի փաթեթավորման բաժնում և ստանում է ամսական 5000 ռուփի աշխատավարձ։

Դեկտեմբերի 18-ին նա գումար է հանել իր բանկային քարտից և իր հաշվեհամարին հայտնաբերել է գրեթե 1 միլիարդ ռուփի։

Կինը չի հավատացել իր աչքերին և հերթում կանգնած հարևանին խնդրել է կարդալ այդ խոշոր թիվը (999999394), ով էլ հաստատել է նրա քարտին այդքան գումարի գտնվելը։

Image result for rupay india

Յադավը քարտը փորձարկել է մեկ այլ բանկոմատում, և արդյունքը եղել է նույնը։

Կինը դիմել է բանկին, սակայն այստեղ ընթացք չեն տվել գործին։ Դրանից հետո Յադավը ամուսնու հետ որոշել է դիմել երկրի վարչապետին՝ ընդգծելով, որ իրենք չէին կարող ունենալ այդչափ գումար։

Սխալ փոխանցման օգտին է խոսում նաև այն, որ մեկ միլիարդ ռուփին հայտնվել է այնպիսի հաշվեհամարում, որում անհնար է պահել 50.000-ից ավելի ռուփի։ Մոդիին խնդրել են հարցին լուծում տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել